• Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Նորություններ
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Այցելիր մեզ
  • Աջակցիր մեզ
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Աջակցիր մեզ
  • Այցելիր մեզ
nli.am

Նաիրա Աջամյան

Հարգելի այցելու,

 

Ազգային առաջնորդության ինստիտուտ (ԱԱԻ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ. և իբրև քրիստոնեական կրթական կենտրոն կոչված է նպաստել երիտասարդների Աստվածճանաչողությանը և առաջնորդել նրանց Հայ Առաքելական եկեղեցի:

ԱԱԻ-ը, որպես երիտասարդական կառույց, 2007 թվականից գործում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո և վայելում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու հոգևոր աջակցությունը: Ներկայումս ԱՆԻ ծրագրերում ներգրավված շուրջ հարյուր երիտասարդների հովիվն է Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, և մենք վայելում ենք նրա քաջալերական ներկայությունն ու դասավանդումը ոչ միայն կանոնավոր դասընթացների, այլև ուխտագնացությունների ժամանակ։

 

 

301-372194088841826916957918n.jpg

ԱԱԻ-ի առաքելությունն է երիտասարդների շրջանում զարգացնել քրիստոսանման առաջնորդական որակներ և հմտություններ, ազգահայրենասիրություն և սոցիալական

պատասխանատվություն` ի նպաստ Հայ Առաքելական եկեղեցու և պետականության:

 

ԱԱԻ-ի նպատակներն են`

 

  • հայ երիտասարդին մատչելի կերպով ներկայացնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը,
  • առաջնորդել նրան եկեղեցի` ծանոթացնելով Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդությանը և ծեսին,
  • օգնել նրան կիրառելու աստվածաշնչյան սկզբունքներն իր առօրյա կյանքում,
  • օգնել նրան բացահայտելու և զարգացնելու իր աստվածատուր շնորհները և դրանք խոնարհաբար ծառայեցնելու Մայր եկեղեցուն:

 

ԱԱԻ-ի գործունեության հիմքում ընկած է քրիստոսանմանությունը, որը կենսագործվում է հետևյալ սկզբունքների միջոցով`

 

  • խոնարհություն և նվիրում,
  • ծառայողական առաջնորդություն,
  • սեր և հանդուրժողականություն,
  • փոխադարձ հարգանք և վստահություն,
  • ազնվություն և հաշվետվություն:

 

Այդ ամենն իրականացվում է դասընթացների, սեմինարների, զրույց-քննարկումների, մշակութային միջոցառումների և ուխտագնացությունների, ինչպես նաև կամավոր աշխատանքների միջոցով:

 

ԱԱԻ-ի ընթացիկ ծրագրերն են`

 

  • «Առաքելական սերունդ»,
  • «Քրիստոսանման առաջնորդության զարգացում»,
  • «Ինսայթ»,
  • «Մարտահրավեր» ճամբար,
  • «Ծնողավարման կենտրոն»։
Մնացեք կապի մեջ
Ուղարկել

261-371256181110871356-sample1.jpg
Հայաստան, ք․ Երևան, Չարենցի փողոց, 68 շենք, 65 տարածք
+374 94 417786
info@nli.am