ԱԱԻ Խորհրդի անդամներ
Լուիզա Բասենցյան
ՀԿ նախագահ, «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ։
Նկարչուհի։
Որպես կամավոր և կազմակերպիչ ներգրավված է եղել «Քրիստոնեությունը արվեստի մեջ», «Կիրակնօրյա դպրոց», «Ալֆա» և «Ինսայթ» ծրագրերում:
Աշոտ Ավետիսյան
ՀԿ խորհրդի անդամ։ «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ։
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի դասախոս, աստվածաբան, ԱՄՆ Ազուսա Փասիֆիք Համալսարանի Կազմակերպությունների առաջնորդության մագիստրոս։
Որպես կամավոր ներգրավված է եղել «Կիրակնօրյա դպրոցներ» և «Ալֆա» ծրագրերում։ Այժմ դասավանդում է ՔՆԱԶ ծրագրի շրջանակներում։
Նարինե Ղազարյան
ՀԿ խորհրդի անդամ, «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ։։
Հոգեբան։
Աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում։
Որպես կամավոր ներգրավված է եղել «Կիրակնօրյա դպրոցներ», «Ալֆա» և «Մարտահրավեր» ծրագրերում։
Այս պահին դասավանդում է «Առաքելական սերունդ» ծրագրի շրջանակներում և հանդիսանում է «Ինսայթ» ծրագրի պատասխանատու։
Սարգիս Առաքելյան
ՀԿ խորհրդի անդամ, «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ։
Աստվածաբան, Երևանի պետական համալսարանի շրջանավարտ:
Աշխատում է Դանիական-հայկական բարեգործական ՀԿ-ի «Լույս մանկանց» ծրագրի Արագածոտնի մարզի համակարգող։
Որպես օգնական ներգրաված է եղել ԱԱԻ աշխատակազմում։ Կազմակերպել է «Աստվածաշնչի սերտողություն» դասընթացը։ Վերամշակել է «ՔՆԱԶ» ծրագրի ուսումնական ձեռնարկը։ Որպես կամավոր ներգրաված է եղել «Մարտահրավեր» և «Ալֆա» ծրագրերում։
Սերինե Աղաբեկյան
ՀԿ խորհրդի անդամ, «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ։
Լրագրող։
Որպես կամավոր ներգրավված է եղել «Ալֆա», «Ինսայթ» և «Մարտահրավեր» ծրագրերում։ Այս պահին դասավանդում է «Առաքելական սերունդ» ծրագրի շրջանակներում։
ԱԱԻ Աշխատակազմ
Քրիստինե Աջամյան
ՀԿ գործադիր տնօրեն, «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ։
Մանկավարժ։
Հանդիսանում է «Հեռանկար» և «Մարտահրավեր» ծրագրերի համակարգող, դասավանդող։ Որպես կամավոր ներգրավված է եղել «Կիրակնօրյա դպրոցներ», «Կանթեղ», «Ալֆա» ծրագրերում։ 2010-13 թթ. եղել է խորհրդի անդամ, իսկ 2014-15թթ եղել է ՀԿ նախագահ:
Նինա Խաչատրյան
ԱԱԻ ծրագրերի համակարգող, «ՔՆԱԶ» ծրագրի շրջանավարտ:
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, մոնտաժող:
Որպես կամավոր և կազմակերպիչ ներգրավված է եղել «Քրիստոնեությունը արվեստի մեջ», «Ֆիլմ ճամբար», «Ալֆա» և «Մարտահրավեր» ծրագրերում: 2014 թ.-ից նախաձեռնել և համակարգել է «Ֆիլմ խմբակ» ծրագիրը: 2017-2023թթ․ եղել է խորհրդի անդամ։
Այս պահին դասավանդում է «Առաքելական սերունդ» ծրագրի շրջանակներում