«Մարտահրավեր ճամբար» ծրագիր
Ծրագրի պատմություն
2015թ․-ից սկսած ԱԱԻ-ն իրականացնում է «Մարտահրավեր» հնգօրյա ճամբարային ծրագիր հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն սկիզբ է առել 2014թ․-ին Ռիգայում նմանատիպ ճամբարի մասնակցությունից հետո։
Ծրագրի նպատակ
Ծրագրի նպատակն է մասնակիցներին օգնել բացահայտել իրենց իրական ներուժը, բարձրացնել ինքնագնահատականը, ինչպես նաև հաղթահարել շփման բարդույթները հասարակության հետ:
Ծրագրի նկարագրություն
Ծրագիրը ներառում է երեք հիմնական ուղղություններ՝ ֆիզիկական, սոցիալական և հոգևոր: Օրակարգում ներառված են ֆիզիոթերապևտի ծառայություն, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալական թեմաների քննարկում, հոգևորականի հետ զրույց, թիմի անդամների հետ զարգացնող, մրցույթային ինտերակտիվ խաղեր և ձեռքի ստեղծագործական աշխատանք։ Այս ամենի գագաթնակետն է մասնակիցներին նետված անակնկալ մարտահրավերը՝ հաղթահարել արտասովոր փորձություն, որը առաջին հայացքից անհնարին է թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Թիրախային խումբ են համարվում 18 տարեկանից բարձր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք։
Արդյունքներ
Ծրագրի իրականցաման ինը տարիների ընթացքում մասնակցության հնարավորություն է ունեցել ավելի քան 90 մասնակից, որոնցից ոմանք հետագայում ներգրավվել են ծրագրում կամ ԱԱԻ ՀԿ-ում որպես կամավորներ, օգնականներ կամ թիմի անդամներ։