• Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Նորություններ
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Այցելիր մեզ
  • Աջակցիր մեզ
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Աջակցիր մեզ
  • Այցելիր մեզ
nli.am

«Քրիստոսանման առաջնորդության զարգացման» ծրագիր

  • 245-dsc3281jpg.jpg
  • 245-dsc7655.jpg
  • 245-dsc0581.jpg

ԱԱԻ-ում 2002թ. սկսած` անցկացվում է «Քրիստոսանման առաջնորդության զարգացման» (ՔՆԱԶ) ծրագիրը: Այս եռամյա ուսումնական դասընթացի նպատակն է պատրաստել քրիստոնյա աշխարհական առաջնորդներ, ովքեր ոչ միայն կյուրացնեն և անձամբ կկենսագործեն քրիստոնեական սկզբունքները, այլև պատրաստ կլինեն փոխանցելու այդ արժեքներն ուրիշներին` եկեղեցանպաստ ծրագրեր և միջոցառումներ նախագծելու, կազմակերպելու և իրականացնելու միջոցով:

 

Ուսուցումն իրականացվում է դասախոսությունների, սեմինարների և գործնական հանձնարարությունների միջոցով: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից` Աշակերտության, Ծառայության և Ծառայողական առաջնորդության: Ուսանողներն այս ծրագրին կարող են մասնակցել ամբողջությամբ կամ մասնակի:

 

ՔՆԱԶ ծրագրի առաջին` Աշակերտության փուլին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր բավարար գիտելիքներ ունեն Աստվածաշնչի, Հայ Առաքելական եկեղեցու ավանդության ու ծեսերի մասին: Փուլի ընթացքում մասնակիցները հիմնարար գիտելիքներ են ստանում ոչ միայն քրիստոնեական հավատքի, արժեհամակարգի և սկզբունքների մասին, այլև ձեռք են բերում այդ արժեքներն անձնական կյանքում կենսագործելու փորձառություն:

 

Ծառայության փուլը հնարավորություն է տալիս մասնակիցներին գիտելիքները համալրելուն զուգահեռ նաև կիրառել իրենց հմտություններն ու շնորհները եկեղեցանպաստ որևէ ծրագրի մեջ: Փուլի ընթացքում անցկացվող դասընթացներն ուղղված են անձի ինքնաճանաչմանը, շնորհների և դրանց կատարելագործման հնարավորությունների բացահայտմանը,  ինքնատիրապետում և ծառայելու պատրաստակամություն ունեցող անձի ձևավորմանը: Այս փուլի պարտադիր մասն է կազմում մասնակիցների ծառայությունն ԱԱԻ-ի կողմից կազմակերպվող որևէ ծրագրում մասնակցությունը:

 

Ծառայողական առաջնորդության փուլի նպատակն է  մասնակիցների մեջ ձևավորել առաջնորդի որակներ, հատկանիշներ, զարգացնել նրանց կազմակերպչական և թիմային աշխատանքի կարողությունները, որոնք նպաստում են որևէ ծրագրի մեջ առաջնորդական դեր ստանձնելուն:

 

Քրիստոսանման առաջնորդության զարգացման դասընթացն ավարտելուց հետո մասնակիցը կարող է կազմակերպել նոր ծրագիր կամ ստանձնել ԱԱԻ-ում իրականացվող որևէ ծրագրի համակարգումը:

Մնացեք կապի մեջ
Ուղարկել

261-371256181110871356-sample1.jpg
Հայաստան, ք․ Երևան, Չարենցի փողոց, 68 շենք, 65 տարածք
+374 94 417786
info@nli.am