![082200011706-dsc31512.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nli/images/082200011706-dsc31512.jpg?v=1669115656)
ՔՆԱԶ
![0822000117010-dsc70072.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nli/images/0822000117010-dsc70072.jpg?v=1669116505)
ՀԵՌԱՆԿԱՐ
![0822000117014-dsc45892.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nli/images/0822000117014-dsc45892.jpg?v=1669116775)
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Ազգային առաջնորդության ինստիտուտ (ԱԱԻ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ. և իբրև քրիստոնեական կրթական կենտրոն կոչված է նպաստել երիտասարդների Աստվածճանաչողությանը և առաջնորդել նրանց Հայ Առաքելական եկեղեցի:
ԱԱԻ-ը, որպես երիտասարդական կառույց, 2007 թվականից գործում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո և վայելում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու հոգևոր աջակցությունը:
ԱԱԻ-ի առաքելությունն է երիտասարդների շրջանում զարգացնել քրիստոսանման առաջնորդական որակներ և հմտություններ, ազգահայրենասիրություն և սոցիալական պատասխանատվություն` ի նպաստ Հայ Առաքելական եկեղեցու և պետականության:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ`
- հայ երիտասարդին մատչելի կերպով ներկայացնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը,
- առաջնորդել նրան եկեղեցի` ծանոթացնելով Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդությանը և ծեսին,
- օգնել նրան կիրառելու աստվածաշնչյան սկզբունքներն իր առօրյա կյանքում,
- օգնել նրան բացահայտելու և զարգացնելու իր աստվածատուր շնորհները և դրանք խոնարհաբար ծառայեցնելու Մայր եկեղեցուն:
![229-3244624045685933652818801738902414532238576n-16734368046221.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nli/images/229-3244624045685933652818801738902414532238576n-16734368046221.webp)
ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ՝
- խոնարհություն և նվիրում,
- ծառայողական առաջնորդություն,
- սեր և հանդուրժողականություն,
- փոխադարձ հարգանք և վստահություն,
- ազնվություն և հաշվետվություն: