Հեռանկար
«Հեռանկար» (Քրիստոնեական ինտեգրում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ ԱԱԻ-ն իրականացնում է «Հեռանկար» ծրագիրը 2007 թվականից: Ծրագրին մասնակցել է մասնակի կամ ամբողջական կուրություն ունեցող մարդկանց վեց խումբ՝ յուրաքանչյուր խմբում 8-12 հոգի:
Հասարակության յուրաքանչյուր անդամ լիարժեք ու կյանքի հավասար պայմաններ ունենալու իրավունք ունի: Ֆիզիկական խնդիրներ ունեցող Երիտասարդների մեկուսացվածությունը հասարակությունից ու անհատական զարգացման հնարավորությունների խիստ սահմանափակ լինելը մեր երկրի սոցիալական խնդիրներից մեկն է:
ԱԱԻ-ում իրականացվող «Հեռանկար» (քրիստոնեական ինտեգրում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար) ծրագրի առաջնային նպատակն է նպաստել ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդների ինտեգրմանը հասարակությանը` նրանց քրիստոնեական արժեքների փոխանցման և եկեղեցի առաջնորդելու միջոցով, ապա նաև նպաստել նրանց անհատական կարողությունների ու հմտությունների զարգացմանն ու օգտագործմանը: Ծրագրի նպատակն է օգնել 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին բարելավել իրենց ինքնագնահատականը, հաղթահարել շփման և ինքնարտահայտման բարդույթները՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին տրամադրելով հոգևոր գիտելիքներ և նպաստելով նրանց անձնական և մասնագիտական աճին:
Այս նպատակների իրականացման համար անհրաժեշտության դեպքում ծրագիրը կարող է ներառել հոգևոր կրթությանը նպաստող դասընթացներ՝ համակարգչային ծրագրերի ուսուցում, հոգեբանի խորհրդատվություն, որոշակի հմտությունների փոխանցում ծրագրում ներգրավված ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց և այլն: Հաշմանդամություն ունեցող երիտասարդները հիմնականում հաղթահարում են իրենց ինքնադրսևորման ճանապարհին խոչընդոտող բարդույթները, ներգրավվում սոցիալական և հոգևոր ոլորտներում, մասնակցում ԱԱԻ-ի այլ ծրագրերին։ Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին տրամադրել տարրական քրիստոնեական գիտելիքներ և առաջնորդել նրանց դեպի եկեղեցի, օգնել նրանց բացահայտել իրենց իրական ներուժը և բարելավել ինքնագնահատականը, ինչպես նաև նպաստել հաշմանդամների և հասարակության միջև հաղորդակցության բարելավմանը:
Ծրագրի կառուցվածքը հնարավորություն է տալիս կրկնել այն 2 տարին մեկ՝ նոր մեկնարկային ծրագրում որպես օգնականներ ներգրավելով ավարտվածի որոշ մասնակիցների։ Արդյունքում` ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդները հիմնականում ձերբազատվում են հասարակության հետ հաղորդակցվելուն խանգարող բարդույթներից, ներգրավվում են հասարակական ու հոգևոր ոլորտներում և մասնակցում են ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարբեր միջոցառումներին: