• Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Նորություններ
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Այցելիր մեզ
  • Աջակցիր մեզ
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Աջակցիր մեզ
  • Այցելիր մեզ
nli.am

Հեռանկար

  • 353-20210727151812.jpg
  • 353-20210425130526.jpg
  • 353-20200808105345.jpg

«Հեռանկար» (Քրիստոնեական ինտեգրում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ ԱԱԻ-ն իրականացնում է «Հեռանկար» ծրագիրը 2007 թվականից: Ծրագրին մասնակցել է մասնակի կամ ամբողջական կուրություն ունեցող մարդկանց վեց խումբ՝ յուրաքանչյուր խմբում 8-12 հոգի: 


Հասարակության յուրաքանչյուր անդամ լիարժեք ու կյանքի հավասար պայմաններ ունենալու իրավունք ունի: Ֆիզիկական խնդիրներ ունեցող Երիտասարդների մեկուսացվածությունը հասարակությունից ու անհատական զարգացման հնարավորությունների խիստ սահմանափակ լինելը մեր երկրի սոցիալական խնդիրներից մեկն է:


ԱԱԻ-ում իրականացվող «Հեռանկար» (քրիստոնեական ինտեգրում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար) ծրագրի առաջնային նպատակն է նպաստել ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդների ինտեգրմանը հասարակությանը` նրանց քրիստոնեական արժեքների փոխանցման և եկեղեցի առաջնորդելու միջոցով, ապա նաև նպաստել նրանց անհատական կարողությունների ու հմտությունների զարգացմանն ու օգտագործմանը: Ծրագրի նպատակն է օգնել 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին բարելավել իրենց ինքնագնահատականը, հաղթահարել շփման և ինքնարտահայտման բարդույթները՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին տրամադրելով հոգևոր գիտելիքներ և նպաստելով նրանց անձնական և մասնագիտական աճին:


Այս նպատակների իրականացման համար անհրաժեշտության դեպքում ծրագիրը կարող է ներառել հոգևոր կրթությանը նպաստող դասընթացներ՝ համակարգչային ծրագրերի ուսուցում, հոգեբանի խորհրդատվություն, որոշակի հմտությունների փոխանցում ծրագրում ներգրավված ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց և այլն:  Հաշմանդամություն ունեցող երիտասարդները հիմնականում հաղթահարում են իրենց ինքնադրսևորման ճանապարհին խոչընդոտող բարդույթները, ներգրավվում սոցիալական և հոգևոր ոլորտներում, մասնակցում ԱԱԻ-ի այլ ծրագրերին։ Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին տրամադրել տարրական քրիստոնեական գիտելիքներ և առաջնորդել նրանց դեպի եկեղեցի, օգնել նրանց բացահայտել իրենց իրական ներուժը և բարելավել ինքնագնահատականը, ինչպես նաև նպաստել հաշմանդամների և հասարակության միջև հաղորդակցության բարելավմանը:


Ծրագրի կառուցվածքը հնարավորություն է տալիս կրկնել այն 2 տարին մեկ՝ նոր մեկնարկային ծրագրում որպես օգնականներ ներգրավելով ավարտվածի որոշ մասնակիցների։ Արդյունքում` ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդները հիմնականում ձերբազատվում են հասարակության հետ հաղորդակցվելուն խանգարող բարդույթներից, ներգրավվում են հասարակական ու հոգևոր ոլորտներում և մասնակցում են ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարբեր միջոցառումներին:

Մնացեք կապի մեջ
Ուղարկել

261-371256181110871356-sample1.jpg
Հայաստան, ք․ Երևան, Չարենցի փողոց, 68 շենք, 65 տարածք
+374 94 417786
info@nli.am