• Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Նորություններ
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Այցելիր մեզ
  • Աջակցիր մեզ
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Նախագահի խոսք
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Ծրագրեր
    • ՔՆԱԶ
    • Առաքելական սերունդ
    • Ինսայթ
    • Մարտահրավեր
    • Իրականացված ծրագրեր
      • Անգլերեն Լանայի հետ
      • Որթատունկ
      • Ուխտագնացություն Տաթև
      • Հեռանկար
  • Մեդիա կենտրոն
    • Ֆոտո
    • Վիդեո
    • Իրադարձություններ
  • Հայ եկեղեցին
  • Աջակցիր մեզ
  • Այցելիր մեզ
nli.am

«Առաքելական սերունդ» ծրագիր

  • 291-alpha-3.jpg
  • 291-alpha-1.jpg
  • 291-alpha-2.jpg

«Առաքելական սերունդ» ծրագիրը ՔՆԱԶ ծրագրի առաջին փուլն է:

 

«Առաքելական սերունդ» ծրագրի նպատակն է երիտասարդներին առաջնորդել դեպի եկեղեցի` զինելով նրանց տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով: Ծրագիրը ներառում է տարբեր դասընթացներ, հանդիպումներ, ուխտագնացություններ եկեղեցականների հետ։ Մասնակիցները մեկ տարվա ընթացքում կարող են ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել Մայր եկեղեցու պատմության, ծեսերի և վարդապետության մասին: «Առաքելական սերունդ» ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք դասընթացներից.

«Ալֆա» դասընթաց

 

Սկսած 2005թ.` ԱԱԻ-ում պարբերաբար կազմակերպվում է «Ալֆա» դասընթաց, որը պարզ ու գործնական կերպով ներկայացնում է քրիստոնեական հավատքը և հետաքրքիր հնարավորություն է ընձեռում անդրադառնալու կյանքի իմաստին՝ դիտարկելով այն քրիստոնեական արժեհամակարգի լույսի ներքո: Դասընթացի խոսնակները Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ են: Ձևաչափը` շաբաթական մեկ հանդիպում 2.5 ժամ տևողոթյամբ, անկաշկանդ մթնոլորտում։ Տևողությունը 12 շաբաթ։ Դասընթացը ներառում է նաև եռօրյա արտագնա սեմինար:

«Ծանոթություն Ավետարաններին»

Այս դասընթացը տարրական գիտելիքներ է տալիս Աստվածաշունչ մատյանի կառուցվածքի, հեղինակների, բովանդակության մասին, և մասնակիցները միասին ընթերցում են չորս Ավետարանները՝ զուգահեռաբար ծանոթանալով եկեղեցական հայրերի որոշ մեկնությունների: Դասընթացի արդյունքում ավելի հետաքրքիր ու մատչելի է դառնում ոչ միայն Ավետարանների, այլև ընդհարապես Աստվածաշունչ մատյանի ընթերցանությունը, բովանդակային երկակի թվացող հարցերի պատասխանների որոնումը:

«Հայ Առաքելական եկեղեցու ավանդություն ու ծես»

Այս դասընթացի միջոցով երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ եկեղեցում կատարվող ծեսերի և արարողությունների, դրանց բովանդակության և նպատակի մասին, ծանոթանում են եկեղեցու տոներին և կարողանում են ճշմարիտ քրիստոնեական հավատքը տարբերել աղանդներից՝ վերարժևորելով իրենց ազգային հոգևոր արժեքներն ու ավանդույթները: Այս դասընթացը վարում են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները:

 

 

«Առաքելական սերունդ» ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաև ուխտագնացություններ դեպի հայաստանյան սրբավայրեր, որոնք ունեն ճանաչողական բնույթ: Նպատակն է երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի սրբավայրերին, դրանց պատմական ու մշակութային արժեքներին, խրախուսել մաքուր ու անաղարտ պահել Մայր եկեղեցին և հաստատուն մնալ հավատքի մեջ:

  • 203-dsc0060jpg.jpg
  • 203-dsc8938.jpg
  • 203-dsc1620.jpg
Մնացեք կապի մեջ
Ուղարկել

261-371256181110871356-sample1.jpg
Հայաստան, ք․ Երևան, Չարենցի փողոց, 68 շենք, 65 տարածք
+374 94 417786
info@nli.am